«Հրապարակ»-ը գրում է, որ ըստ իրենց հավաստի աղբյուրների` ՀՀ-ում հավատարմագրված եվրոպական երկրների դիվանագետները երեկ տեղի ունեցած բարձրաստիճան ճաշի ընթացքում առանց ավելորդ դիվանագիտական նրբությունների հասկացրել են Սերժ և Տիգրան Սարգսյաններին, որ բարեփոխումներին, մասնավորապես, «օլիգարխների դեմ սկսած էվոլյուցիոն պայքարի գործին» պետք է թափ հադորդել: Ինչն անչափ հետաքրքիր է ՄՃԽ-ի եկույցի ֆոնին, որտեղ նույնքան ուղղակի Ռոբերտ Քոչարյանը հիշատակվել է որպես «հարուստ բիզնեսմեն», այլ ոչ որպես ՀՀ երկրորդ նախագահ:





