«168 Ժամ» թերթը գրում է, որ «Բրաբիոն Ֆլորա» սերվիսի նկատմամբ դատական գործ է սկսվել` համակարգչային պիրատական ծրագրերի օգտագործման համար։
«Սա Հայաստանում գրանցված առաջին դատական գործն է համակարգչային ոչ օրինական կամ պիրատական ծրագրերի օգտագործման համար։ «Բրաբիոն Ֆլորա» սերվիսը «Մայքրոսոֆթ» ընկերությանը պետք է վճարի 2.422.536 չափի փոխհատուցում։ «Բրաբիոն Ֆլորա» սերվիսն ընդունում է, որ խախտել է «Մայքրոսոֆթի»– հեղինակային իրավունքը, սակայն չի ընդունում նման չափով հատուցումը»,–գրում է թերթը։





