«Սահակյանի պաշտոնական էջում նույնիսկ նախընտրական քարոզարշավի մասին պատմող մի քանի գրառումներ կային»,– գրում է թերթը
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է, որ ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանի Ֆեյսբուքյան պաշտոնական էջը, որը բացվել էր մի քանի օր առաջ,այլևս չկա։
«Սահակյանի պաշտոնական էջում նույնիսկ նախընտրական քարոզարշավի մասին պատմող մի քանի գրառումներ կային։
Բակո Սահակյանը, սակայն, պարզվում է` այս սոցիալական ցանցում շատ չդմիացավ. Ընդամենը 3 օր անց ԼՂՀ նախագահի պաշտոնական էջն այլևս գույություն չունի»,–գրում է թերթը։





