AM
8 Հոկտեմբեր 2004 - 14:20 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳԵԼ Է «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՄԵՆԱՇՆՈՐՀԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ

Հայաստանի կառավարության երեկվա նիստում փոփոխություններ են մտցվել երկրի հեռահաղորդակցության «ԱրմենՏել» ընկերության մենաշնորհի սահմանափակման կիրառման ժամկետը հետաձգելու վերաբերյալ: Ինչպես հաղորդել են հանրապետության կառավարության մամլո ծառայությունում, այդպիսով սահմանափակումների ուժի մեջ մտնելու ամսաթիվը հոկտեմբերի 12-ից տեղափոխել է ընթացիկ տարվա հոկտեմբերի 28-ը: Նշենք, որ կառավարությունը արդեն երկրորդ անգամ է տեղափոխում հեռահաղորդակցության մենաշնորհատերի լիցենզիայի վերանայման ժամկետը: