AM
8 Հոկտեմբեր 2004 - 14:48 AMT

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԱԴՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱԱՆՈՎ ՎԵՐՍԿՍՍՎԵԼ Է

Երեկ երեկոյան ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետից Հայաստան են մեկնել ուղեւորատար երեք եւ Հայկական ատոմակայանի համար բեռներ տեղափոխող ավտոմեքենաներ: Այս մասին տեղեկացրել է Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի համանախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վլադիմիր Բադալյանը: Նա նշել է, որ հարցի վերաբերյալ անընդհատ կապ է պաշտպանում ասոցիացիայի պատվավոր նախագահ, Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի հետ: