Մյասնիկյան պողոտայի վերակառուցման ու ասֆալտապատման շինարարական աշխատանքներն իրականացնելու նպատակով վաղը առավոտյան ժամը 7:00-ից մինչև հուլիսի 1-ի ժամը 18:00-ը ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի` Աճառյան փողոցի ուղեանցից մինչև Հերացի փողոց իջնող հատվածում:
Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, որպես այլընտրանքային ավտոճանապարհ՝ վարորդներին առաջարկվում է Նոր Նորք վարչական շրջանից դեպի փոքր կենտրոն երթևեկել Դավիթ Բեկի փողոցով կամ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով և Ազատության պողոտայով:





