AM
28 Հունիս 2012 - 13:37 AMT

Հուլիսի 2–ից կգործարկվի Թաիրով համայնքում իրավախախտումների արձանագրման համար տեղադրված տեսախցիկը

Շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Ճանապարհային ոստիկանության հաղորդմամբ, հուլիսի 2-ից գործարկվելու են նաև Արմավիրի մարզի Թաիրով համայնքի Երևանյան փողոցում (Երևան-Արմավիր ճանապարհ) նոր տեղադրված երթևեկության արագության վերահսկողության արագաչափ սարքերը:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Ավելի վաղ տեսախցիկներ և արագաչափեր տեղադրվել էին Աբովյան – Մոսկովյան, Գրիգոր Լուսավորիչ–Բեյրութ, Գրիգոր Լուսավորիչ փողոց – Իտալիայի փողոց, Տիգրան Մեծի պողոտա – Քրիստափորի փողոց, Կոմիտասի պողոտա – Տիգրանյան փողոց, Կիևյան փողոց – Օրբելի փողոց, Ազատության պողոտա – Թբիլիսյան խճուղի, Սեբաստիա փողոց – Րաֆֆու փողոց, Բագրատունյաց պողոտա – Արտաշիսյան փողոց, Պարույր Սևակի փողոց – Ռուբինյանց, Աբովյան-Կորյուն, Կոմիտաս-Վաղարշյան, Բաղրամյան-Մոսկովյան, Բաղրամյան-Պռոշյան, Մաշտոց-Թումանյան, Մաշտոց-Ամիրյան, Խանջյան-Տիգրան Մեծ, Խանջյան- Սայաթ Նովա, Արշակունյաց-Գրիգոր Լուսավորիչ, Արշակունյաց- Գարեգին Նժդեհ, Իսակովի, Արշակունյաց, Մյասնիկյան, Թբիլիսյան, Աթենքի, Բագրատունյաց, Սարալանջի, Աճառյան, Լենինգրադյան, Դավիթաշենի կամրջի վրա, Եղվարդի և Աշտարակի խճուղիներում, Արցախի, Դավիթ Բեկի, Քոչինյան, Ռուբինյանց, Բաբաջանյան, Շիրակի փողոցներում և Երևան-Սևան ավտոճանապահին։