AM
29 Հունիս 2012 - 06:01 AMT

«ՉԻ». Հարություն Փամբուկյանը Հայաստանում ավիաընկերություն է ստեղծելու

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է, որ Հայաստանից հեռացած, և ՀՀԿ շարքերում իր անդամակցությունը սառեցրած նախկին պատգամավոր, գործարար Հարություն Փամբուկյանը Հայաստանում նոր խոշոր բիզնես ոլորտ է ուզում ձեռք բերել: Թերթի տեղեկություններով` ՀՀ իշխանությունները «դաբրո» են տվել նրա` ավիաընկերություն ունենալու և համապատասխան ներդրումներ անելու շատ կոնկրետ ծրագրին: Կարծիք կա, որ նոր ներդրողներ բերելով` իշխանությունը որոշել է վերջնականապես խորտակել Միկա Բաղդասարովին և նրան պատկանող «Արմավիա» ընկերությանը, որն, ի դեպ, Բաղդասարովը տևական ժամանակ է փորձում է վաճառել: «Ավելացնենք նաև, որ Փամբուկյանն այս բիզնես նախագիծն իրականացնելու է Խաչիկ Մանուկյանի` «Մաքսգրուպի» Խաչիկի հետ: Առաջիկայում անգամ որոշված չվերթ կա` Երևան-Բեյրութ», – գրում է թերթը: