AM
11 Հոկտեմբեր 2004 - 18:05 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԵՄԻՆԱՐ

Հոկտեմբերի 7-ին Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալությունը Երեւանում կազմակերպել էր Պետական զարգացման աջակցության սեմինար` գործակալության Հայ շրջանավարտների ասոցիացիայի անդամների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում Գործակալության Եվրոպայի եւ ԱՊՀ երկրներում մշտական ներկայացուցչի տեղակալ Տոշիյուկի Իվաման անդրադարձել է Ճապոնիայի կողմից զարգացող երկրներին տրամադրվող օգնության հարցերին, ինչպես նաեւ ներկայացրել է Գործակալության կողմից իրականացվող ջանքերն ու ծրագրերը: Նշենք, որ միջոցառմանը մասնակցել են Վրաց շրջանավարտների ասոցիացիայի անդամները, ինչի շնորհիվ սեմինարը տարածաշրջանային բնույթ է ստացել եւ վերածվել է տարածաշրջանային զարգացման հարցերին նվիրված կառուցողական բանավեճի: