Հոկտեմբերի 13-16-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինը:
Ինչպես տեղեկացրել են Հայաստանի ՍԴ մամուլի ծառայությունից, Վ. Զորկինն առաջին իսկ օրը մի շարք հանդիպումներ կանցկացնի ՀՀ Սահմանադրական դատարանում: Հոկտեմբերի 15-ին ՌԴ ՍԴ ղեկավարի մասնակցությամբ կբացվի սահմանադրական արդարադատության հիմնահարցերին նվիրված միջազգային 9-րդ խորհրդաժողովը` «Իրավունքի գերակայության սկզբունքը սահմանադրական արդարադատության պրակտիկայում» թեմայով: Նշենք, որ Հայաստան այցի շրջանակներում Ո.Զորկինը կայցելի Փարաջանովի տուն-թանգարան, ինչպես նաեւ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան, որտեղ նրան կշնորհվի Համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:





