Լեհաստանը շարունակում է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը: Ինչպես հաղորդել են Բաքվի ԶԼՄ-ները, այդ մասին նախօրեին Բաքվում հայտարարել է Լեհաստանի փոխարտգործնախարար Անջեյ Զալուցկին: Նրա խոսքերով, Վարշավան սատարում է անմիջական բանակցություններին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, որոնք ուղղորդված են խնդրի լուծմանը:





