AM
13 Հոկտեմբեր 2004 - 17:02 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՌՈՍՏՈՎԻ ՄԱՐԶԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել Է ՌԴ Ռոստովի մարզի Օրենսդիր ժողովի պատվիրակությանը` նախագահ Ալեքսանդր Պոպովի գլխավորությամբ: Զրույցի ընթացքում կողմերը կարեւորել են միջտարածաշրջանային կապերի հաստատումը: Հանդիպման արդյունքում ստորագրվել է Հայաստանի եւ Ռոստովի մարզի օրենսդրական մարմինների միջեւ համագործակցության արձանագրություն: