AM
13 Հոկտեմբեր 2004 - 18:44 AMT

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՄՇԱԿԵԼ ՄԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՈԿՏՐԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Սահմանադրական արդարադատությունը հնարավոր է ապահովել միայն դատական համակարգի անկախության պարագայում: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինը` ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով` սահմանադրական դատարանների փոխգործակցության պայմաններում անհրաժեշտ է մշակել մի ընդհանուր դոկտրինբոլոր ՍԴ-ի համար: Գ. Հարությունյանն իր հերթին կարեւորել է հանդիպումը երկկողմ համագործակցության զարգացման տեսանկյունից: Նշենք, որ ՌԴ Սահմանադարական դատարանի պատվիրակությունը Հայաստան է ժամանել նաեւ սահմանադրական արդարադատության խնդիրներին նվիրված 9-րդ միջազգային խորհրդաժողովին մասնակցելու նպատակով: