Հունաստանի կրթության, գիտության և կրոնական հարցերի նախարարության պետական կրթաթոշակների հիմնադրամը /I.K.Y./ հայտարարել է օտար երկրացիներին /կամ հունական արմատներով օտարերկրյա քաղաքացիներին/ կրթաթոշակներ տրամադրելու մասին, ժամանակակից հունարեն լեզվի և մշակույթի սեմինարներին մասնակցելու համար /2012-2013թթ. 21-րդ ծրագիր/։
Դասընթացները տևելու են ոչ պակաս, քան ութ ամիս և համալսարանը, որոշվելու է I.K.Y.-ի կողմից: Դասընթացները կմեկնարկեն 2012թ. հոկտեմբերին և կավարտվեն 2013թ. մայիսին։ Ծրագիրը հոգալու է հետևյալ ծախսերը.
1.անվճար կեցություն և սնունդ 2.ուսման վարձ և ուսման հետ կապված այլ ծախսեր 3.անվճար բժշկական ապահովագրություն՝ անհրաժեշտության դեպքում 4.ամսեկան 150 եվրո կրթաթոշակ անձնական ծախսերի համար 5.200 եվրո նախնական ծախսերի համար։
Ցանկացողները պետք է գրանցվեն առցանց և փաստաթղթերը ուղարկվեն մինչև ս.թ. հուլիսի 20-ը։
Ընտրություն անցած թեկնածուները կտեղեկացվեն մինչև ս. թ. սեպտեմբեր ամիսը։
Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը և հարցաթերթիկը տեղադրված է ԿԳՆ կայքում,որը կարելի է ներբեռնվել www.iky.gr կայքից։





