AM
2 Հուլիս 2012 - 08:27 AMT

Մեքենան շրջվել է ձորը. Կա մեկ զոհ

Արարատի մարզի Ագրիջա կոչվող հատվածում երեկ երեկոյան «ՈՒԱԶ» մակնիշի անհայտ պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևկելի մասից և շրջվել ձորը:

Պատահարի հետևանքով Այգեստան գյուղի բնակիչներ` վարորդ, 1953 թ. ծնված Շայբաբ և ուղևոր` 1966 թ. ծնված Քալաշ Բաբայանները ստացել են մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Արտաշատի հիվանդանոց:

Շ. Բաբայանը հիվանդանոցում մահացել է, իսկ Չ. Բաբայանի առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ միջին ծանրության է: