AM
2 Հուլիս 2012 - 08:41 AMT

Փրկարարները գտել են մոլորվածներին

Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոն երեկ երեկոյան զանգել է Ա. Մարտիրոսյանը և ահազանգել, որ ինքը երկու ընկերների հետ բարձրացել է Վայոց ձորի մարզի Սմբատաբերդ ամրոցի տարածք ու մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Ժամը 22.15-ին փրկարարները Եղեգիս գյուղի մոտակա ձորից դուրս են բերել Երևանի բնակիչներ` 1997 թ. ծնված Հայկ Ղազարյանին, 1996 թ. ծնված Արման Մարտիրոսյանին և 1995 թ. ծնված Արթուր Մկրտչյանին: