AM
2 Հուլիս 2012 - 08:46 AMT

Երևան-Սևան ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է ճամփեզրի ծառին

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ հուլիսի 2-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 38-րդ կմ-ին «Մերսեդես Ց-220» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի ծառին:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: