AM
2 Հուլիս 2012 - 09:15 AMT

ՄԻՊ. Դատական համակարգն այնպես պետք է գործեր, որ Վահե Ավետյանի դեպքի հետ կապված հասարակությունը չսպասեր մեր միջամտությանը

ՀՀ Մարդու իրավունքերի պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Վահե Ավետյանի սպանության առիթով ՄԻՊ-ը որևէ հայտարարությամբ հանդես չի եկել, քանի որ ՄԻՊ-ը հայտարարություններով անում է վիճելի հարցերի հետ կապված։

«Սակայն այս դեպքը նույնիսկ վիճելի չէ, ու բնական է, որ դատապարտում ենք արարքը»,–ասաց Անդրեասյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը միաժամանակ նշեց, որ ինքն այս դեպքում իրավունք չունի որևէ կերպ հայտարարություն անել կամ մասնակցել ինչ-որ ակցիաների, քանի որ դա իր իրավասություններից դուրս է և ի պաշտոնե անթույլատրելի. «Այս դեպքում ինձ համար նախանձելի են այն քաղաքական, հասարական գործիչները, որոնք կարող են ազատ արտահայտել և դատապարտել այդ քայլը»:

Կարեն Անդրեասյանի կարծիքով, դատական համակարգն այնքան լավ պետք է գործեր, որ այս դեպքի հետ կապված հասարակությունը չսպասեր ՄԻՊ միջամտությանը:

Իր ընդհանրական գնահատակաը տալով` նա նշեց, որ Վահե Ավետյանի հետ կատարավածը մեր հասարակությունում տարբեր տեսակի վախերի հետևանք է, «վախ որ կհայտնվես դատարանում, կլին անարդար վճիռ, ոստիկանը քեզ կծեծի, վախ, որ թոշակը չի հերքիի և այլն։ Ամեն մի նորմալ հասարակություն այդ վախերի բալանասավորման մեջ է կարողանում հանգիստ ապրել, քանի որ վախ պետք է ունենան իշխանավորները կաշառք վերցնելիս, որ իրենց պաշտոնից կզրկեն, վախ պետք է ունենան թիկնապահները, որոնք կարող են ծեծելով սպանել»:

Իսկ մեզ մոտ, ըստ Անդրեասյանի, վախերի հավասարակշռությունը խախտված է: Նրա խոսքով, վախերը անհաղթարհարելի են միչև չլինի նորմալ դատաիրավական բարեփոխումներ, որպեսզի նմանատիպ դեպքերում ոչ թե հասարակությունը փորձի արդարություն ստանալ, այլ հանգիստ սպասի դատարանի վճռին: