AM
15 Հոկտեմբեր 2004 - 12:41 AMT

ՍԱՖԱՐՈՎԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԴԵՄ ՄԵՐԺՎԵԼ Է

Հայ սպային Բուդապեշտում դաժանորեն սպանած ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովը գանգատարկել է նախնական կալանքը երկարաձգելու որոշումը: Ինչպես հաղորդել է Բաքվի «Էխո» թերթը, Սաֆարովի ընտանիքի շահերի պաշտոնական ներկայացուցիչ Ադիլ Իսմայլովի համաձայն, վերջերս ավարտվել է ադերբեջանցի սպայի նախնական կալանքի ժամկետը, իսկ դատավարությունը կարող է տեղի ունենալ նույնիսկ ոչ այս տարի: Սաֆարովի փաստաբան Պետեր Զալայի խոսքերով, դատարանը մերժել է գանգատարկումը եւ ուժի մեջ է թողել դատարանի որոշումը: