AM
15 Հոկտեմբեր 2004 - 13:01 AMT

ԼՂՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 19-ին ելույթ կունենա Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների ինստիտուտում: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ինստիտուտում ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը կմասնակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերին նվիրված սեմինարին: