«168 Ժամ» թերթը գրում է , որ իրենց թղթակիցը խոսել է Chatham House» հետազոտական–վերլուծական կենտրոնի փորձագետ, Ռուսաստանի, Հարավային Կովկասի երկրների վերաբերյալ վերջերս հրապարակած զեկույցի հեղինակ Ջեյմս Նիքսի հետ։ Վերջինս թղթակցին ասել է, որ.
«Արևմուտքն ավելի շատ ուշադրություն է դարձնում Վրաստանի վրա, քանի որ Վրաստանն ունի ավելի զորեղ աշխարհաքաղաքական ձայն, ինչպես նաև Ադրբեջանի վրա, քանի որ վերջինս ունի էներգետիկ պաշարներ և ակնհայտորեն հարուստ է Հայաստանի համեմատ։ Եւ այս առումով ցավոք Հայաստանն ավելի արհամարված է»,–ասել է նա թերթին` հավելելով.
«Հայաստանի ժողովրդավարական առողջությունը լավ վիճակում չէ հիմա, և ԱՄՆ–ին դա իրականում չի էլ հետաքրքրում։ Նա այժմ ավելի կարևոր խնդիրներ ունի։ ԱՄՆ–ը մեծ հիասթափություն ապրեց Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ, և չեմ կարծում, թե նրան հետաքրքրում է Հայաստանի ժողովրդավարական զարգացումը»։





