«Անելիք Բանկ» ՓԲԸ իր քարտապանների համար ներդրել է Հայաստանի ամենամեծ զեղչային ցանցն` ավելի քան 400 լավագույն խանութներով և սպասարկման կետերով:
Բանկի քարտապաններն արդեն հնարավորություն ունեն օգտվելու մինչև 50% զեղչերից Հայաստանի ավելի քան 400 խանութներում և սպասարկման կետերում, ինչպես նաև ստանալ միչև 20% հավելյալ զեղչեր գերծող զեղչերին շուրջ 200 խանութներում և սպասարկման կետերում: Բանկի կողմից ներդրված զեղչային ցանցն ընդգրկում է տարբեր նախասիրությունների անձանց համար նախատեսվածառևտրի և սպասարկման կետերի լայն շրջանակ:
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն, ներդնելով այս զեղչային ցանցը, նպատակ ունի խթանելու անկանխիկ գործարքներն իր քարտապանների շրջանում: Զեղչային ցանցն առանձնանում է մի շարք հատկանիշներով նմանատիպ այլ ծրագրերից: Առանձնահատկություններից առաջնայինը, թերևս, սպասարկման կետերի քանակն է. մեր դիտարկումներով Հայաստանի ոչ մի զեղչային ցանց չի ներառում նման քանակիխանութներ, առևտրի և սպասարկման կետեր:
Կցանկանայի նաև առանձնացնել գործող զեղչերին հավելյալ զեղչերի առկայությունը. մեր քարտապանները նշված ավելի քան 400 վաճառակետերից շուրջ200-ում կստանան մինչև 20% զեղչ, վաճառակետերում գործող զեղչերի դեպքում` նույնպես: Բացի նրանից, որ այն ամենամեծ զեղչային ցանցն է ամբողջ Հայաստանում, այն նաև առանձնանում է իր տարածքային լայն ընդգրկմամբ` իր մեջ ներառելով Հայաստանի տարբեր մարզերի մի քանի տասնյակ խանութներ և սպասարկման կետեր: Մեր քարտապաններն այլևս կարիք չեն ունենա պահել տարբեր խանութների զեղչային քարտեր և ամեն անգամ գնումներ կատարելիս փնտրել դրանք դրամապանակում: «Անելիք Բանկ» ՓԲԸ ցանկացած ARCA, VISA, MasterCard քարտ բացի վճարահաշվարկայինքարտից կլինի հենց զեղչային քարտ:
Մենք շարունակելու ենք զարգացնել մեր զեղչային ցանցը և նպատակ ունենք մինչև տարեվերջ այն հասցնել ավելի քան 500 խանութի և սպասարկման կետի, հատկապես, որ արդեն կան դրա նախադրյալները:
Բացի զեղչային ցանցից, այս տարի մեր քարտապաններին սպասվում են նոր անակնկալներ ևս: Սույն թվականի մայիսի 21-ին առաջին անգամ Հայաստանում շուկա ենք հանել Գեդեոն Ռիխտերդեղատների և ՍԹԱՐ առևտրային ցանցի հետ համատեղ թողարկված «Հոգատար» ArCa Classic զեղչային և կուտակային քարտը: Բացի այս, նախատեսվում է շուկա հանել Հայաստանում նմանըչունեցող քարտային նոր պրոդուկտներ նույնպես, որոնց մասին բնակչությանը կտեղեկացնենք առաջիկայում»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը, ասվում է «Անելիք Բանկի» հաղորդագրության մեջ:





