Հայոց լեզվի ամրապնդումը Ջավախքում բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի շահերից։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր` հուլիսի 3–ին, հայտարարեց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Նրա խոսքով, չնայած որ, հայերենի ամրապնդման հարցերը ձգձվում են, բայց այնուամենայնիվ այլընտրանք չկա, այդ հարցը պետք է լուծվի։ Թորոսյանի համոզմամբ, ճիշտ կլիներ, որ հայ պաշտոնյաները հենց Ջավախքում բանակցություններ վարեին իրենց վրացի գործընկերների հետ։
ԱԺ պատգամավորը նաև նշեց, որ Հայաստանի պետական պաշտոնյանները Ջավախք հիմնականում այցելում են հոբելյանական միջոցառումների շրջանակում։
Թորոսյանի կարծիքով ջավախահայերի կրթամշակութային պահանջները բարելավելու համար ինչ էլ որ արվում է, դրա վրա պետք է անընդհատ նոր բաներ գումարվի։ Ջավախահայ պաշտոնյան նշեց, որ լուրջ աշխատանքներ են տարվել Ջավախքի հարցը միջազգային կառույցներ տեղափոխելու գործում։ Նա ասաց նաև, որ «Ջավախք» հայրենակցական միությունը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին դիմել է առաջարկով, որպեսզի նա վրաց գործընկերոջը Տերյանին և Ջիվանուն նվիրված միջոցառումները պետական ծրագրում ընդգրկի։
Անդրադառնալով Վրաստանի նորանշանակ վարչապետ Վանո Մերաբիշվիլիին, Թորոսյանն ասաց, որ չի կարող դեռ ասել, թե ինպիսին նա կլինի ջավախահայության համար։





