Հայաստանի պաշտպաության նախարար Սերժ Սարգսյանը հերքել է իր հրաժարականի մասին լուրերը: Պատասխանելով լրագրողների հարցերին` Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ արդեն ավելի քան 11 տարի է պետական պաշտոններ է զբաղեցնում: «Իմ հրաժարականի մասին լուրերը հայտնվել են իմ նշանակումից երկու ամիս անց»,- ասել է Ս.Սարգսյանը: Նախարարն ընդգծել է, որ շատ հանգիստ է վերաբերվում դրան:





