AM
15 Հոկտեմբեր 2004 - 19:05 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՌԹԻՎ

Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Լորա Քենեդիին: Ինչպես տեղեկացրել է նախագահի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում Ռ.Քոչարյանը գոհունակություն է հայտնել հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա մակարդակի առթիվ` նշելով դրանց զարգացման դինամիկ բնույթը: Արդյունավետ գնահատելով վերջերս Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հերթական հանդիպման արդյունքները` կողմերը երկուստեք մեծ ուշադրություն են հատկացրել հայ-ամերիկյան հարաբերությունների տնտեսական բաղկացուցիչին: Զրույցի ընթացքում անդրադարձ Է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես, ղարաբաղյան խնդրի կարգավորման ընթացքին: Նշենք, որ նախագահը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կառավարությանը` բարեփոխումների ընթացքում ցուցաբերած աջակցության համար: