AM
16 Հոկտեմբեր 2004 - 14:39 AMT

ՋՈՆ ՔԵՐԻՆ ԿՆՊԱՍՏԻ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ՃԱՆԱՉՄԱՆԸ

Եթե գտնվի մեկը, որը կօգնի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունմանը, ապա դա կլինի ԱՄՆ նախագահության թեկնածու Ջոն Քերին: Այդ մասին նախօրեին Երեւանում հայտարարել է Ամերիկայի Հայկական Համագումարի խորհրդի պատվիրակության ղեկավար Անի Թոթահը: Նրա խոսքերով` Ջ.Քերին սատարում է Հայաստանին բոլոր հարցերում եւ պաշտպանում է նրա շահերը: Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանն, ապա Հայաստանն ինքը պետք է ձգտի հասնել դրան եւ Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, գտնում է Ա.Թոթահը: Անդրադառնալով ԱՀՀ գործունեությանը, Համագումարի պատվիրակության ղեկավարը նշել է, որ ներկայումս կազմակերպության հետ աշխուժորեն համագործակցում է ԱՄՆ 140 կոնգրեսական եւ լոբինգի հիմնական հարցը ԱՄՆ եւ Հայաստանի միջեւ անմաքս ապրանքաշրջանառության հաստատումն է: