Օրաթերթը գրում է, որ ՀՅԴ –ում խմորումները շարունակվում են: Դաշնակցության Երևան քաղաքի մարմինը երեկ «գաղտնաժողովի» էր: Կուսակցության ներսում մեծամասնությունն այն համոզման է, որ Հրանտ Մարգարյանի և նրա կողմնակիցների 15 տարվա ղեկավարման ընթացքում շատ կարկառուն դեմքեր քաղաքական կերպարից վերածվել են բիզնես-կերպարների:
Ըստ թերթի աղբյուրների` այսօր կայանալիք ՀՅԴ Գերագույն մարմնի ժողովը թեժ է լինելու, սպասվում է, որ Գերագույն մարմնի 70-80 տոկոսը կփոխվի:





