AM
4 Հուլիս 2012 - 06:17 AMT

«Ժողովուրդ». Հայկ Գևորգյանը իրեն մեղադրող կողմին չի ներելու

«Եթե գործը կարճվեր հանցադեպի բացակայության հիմքով, ապա սա ինձ կգոհացներ»,- «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ասաց «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Հայկ Գևորգյանը` մեկնաբանելով իր նկատմամբ հարուցված քրեական գործի կարճման փաստը: Ըստ Գևորգյանի` գործը կարճել են հանցանշանների բացակայության պատճառով. «Ես մեղադրող կողմին չեմ ներելու: Այն հանգամանքը` իբր ես անօգնական եմ թողել վրաերթի ենթարկված մարդուն, ինձ ահավոր վրցդովվեցրել է»,-ասել է նա: Նա թերթին վստահեցրել է, որ սուտ մատնության համար պատրաստվում է պատասխանատվության ենթարկել «տուժողին», կեղծ դատաբժշկական եզրակացություն գրած բժիշկներին ու մեղադրանք հրահրող ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: