AM
18 Հոկտեմբեր 2004 - 17:46 AMT

ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԳՈՒՄԱՐՎՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Հոկտեմբերի 18-19-ը Բրյուսելում գումարվում Է Եվրոպայի հայկական դաշնության առաջին համաժողովը: «Մենք մեծ կարեւորություն ենք տալիս Եվրոպա-Հայաստան հարաբերություններին ու դրանց հետագա զարգացմանը, այս հարցերը լինելու են համաժողովի մասնակիցների ուշադրության կենտրոնում: Մեր առաջնահերթ խնդիրն Է լինելու հայկական հարցի ներդրումը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացում»,- ասել Է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Հիլդա Չոբոյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: