AM
4 Հուլիս 2012 - 10:46 AMT

Գավառում կինը ապակու բեկորով վնասվածքներ է հասցրել ամուսնուն

Ոստիկանության Գավառի բաժնում հիվանդանոցից հուլիսի 2-ին` ժամը 19.10-ին, հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի և որովայնի ձախ կեսի առաջնային մակերեսի կտրած վերքեր, փակեղի և մկանների վնասում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 32-ամյա մի տղամարդ:

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը, տղամարդը օպերատիվ խմբին հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 17.00-ի սահմաններում, տանը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, 24-ամյա կինը ապակու բեկորով հարվածներ է հասցրել իրեն և պատճառել վնասվածքներ:

Կինը ներկայացվել է ոստիկանություն: Նրա աչքի շրջանում առկա են եղել կապտուկներ: Ամուսիններին տրվել է դատաբժշկի ուղեգրեր: Կատարվում է հետաքննություն: