AM
4 Հուլիս 2012 - 11:00 AMT

Հուլիսի 9–ին Աջափնյակում կդադարեցվի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային շինարարական աշխատանքների հետ կապված հուլիսի 9-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների, Աբելյան, Ջանիբեկյան, Արզումանյան, Առաքելյան, Էստոնական, Սիսակյան, Եղիազարյան, Լևոնյան, Հակոբյանց փողոցների, Լենինգրադյան փողոցի 32, 34, 36, 38, 40, 42 և Հալաբյան փողոցի 35, 37, 39 շենքերի ու հարակից տարածքների ջրամատակարարումը: