էրեբունիի փողոցի 14 հարկանի թիվ 21 շենքի մուտքի մոտ երեկ` ժամը 12-ի սահմաններում 10-14 տարեկան աղջկա դիակ է հայտնաբերվել:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը` փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:





