AM
4 Հուլիս 2012 - 12:03 AMT

Ռուբեն Մելքոնյան. Թուրք-իրանական հարաբերություններն այնքան լավրած չեն, որքան թուրք-սիրիականը

Եթե Արևմուտքը բացասաբար է վերաբերվում Իրանին, ապա Թուրքիան շատ զգուշավոր քաղաքականություն է վարում Թեհրանի հարցում, լրագրողների հետ հանդիպմանն ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Իրանի քաղաքական շրջանակներում Թուրքիայի հանդեպ ձևավորվել է բարի, սակայն սառը վերաբերմունք»,-ասել է փորձագետը Ըստ նրա, թուրք-իրանական հարաբերություններն այնքան լավրած չեն, որքան թուրք-սիրիականը:

Միևնույն ժամանակ թուրքագետը նշել է, որ արտաքին աշխարհը լրջորեն հենվում է Անկարայի վրա՝ թույլ տալով նրան առավելագույնս ակտիվ լինել տարածաշրջանում: