AM
4 Հուլիս 2012 - 14:24 AMT

ՀԱԿ-ը քննարկել է առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հարցը

Հուլիսի 4-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստը: Նիստում քննարկվել են քաղաքական ուժերի հետ համագործակցության սկզբունքները: Քննարկվել է նաև առաջիկա ՏԻՄ ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի մասնակցության հարցը, ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: