Ցխինվալ քաղաքի վարչակազմի ուժերով Հարավային Օսիայի եւ Վրաստանի սահմանում աղետալի վիճակում հայտնված Հայաստանի քաղաքացիներին տաք կերակուր է հասցվել: Այդ մասին հաղորդել է քաղաքի վարչակազմի ղեկավար Վասիլի Ձասեեվը: Ավելի վաղ քաղաքացիները իրենց տներում էին տեղավորել կանանց եւ երեխաներին: Մեկ օր անց կանայք վերեդարձել են ավտոբուսների մոտ, անհանգստանալով իրենց ամուսինների համար, որոնք կանգնած են անմիջապես վրացի ոստիկանների անացկետի մոտ: Ինչպես հայտնի է դարձել «Ռեգնում» գործակալությանը, նախօրեի գիշերը վրացական անցակետի կողմից դիմակներով զինված մարդիկ են հայտնվել եւ ծեծել վարորդներին: Ինչպես հաղորդել է վարորդներից մեկը` Խաչատուր Ն., վրացի լրագրողները խնդրել են հարցազրույց տալ Վրաստանի հեռուստատեսությանը, «որտեղ պետք էր որեւէ բան ասել օսերի դեմ` խոստանալով, որ այդ դեպքում վրացական իշխանությունները թույլ կտան մեզ անցնել: Սակայն մենք կտրականապես հրաժարվեցինք դա անել»:





