AM
20 Հոկտեմբեր 2004 - 15:23 AMT

ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ՈՐԱԿ ՍՏԱՑԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԵԿԻՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻՑ ՀԵՏՈ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը երեկ ընդունել Է Չինաստանի ԱԳՆ ղեկավար Լի Չժաոսինին: Ինչպես հայտնել են Մայր Աթոռի մամլո դիվանից, կաթողիկոսը ողջունել է երկու երկրների միջեւ աճող համագործակցությունը տարբեր ոլորտներում: Լի Չժաոսինը իր հերթին նշել է, որ Ռ. Քոչարյանի Չինաստան կատարած այցից հետո հայ-չինական հարաբերությունները նոր որակ են ստացել: Անդրադառնալով երկու երկրների դարավոր կապերին` հյուրն ընդգծել է, որ հայ մարդու շնորհիվ է, որ միջնադարում առաջին անգամ Աստվածաշունչ մատյանը թարգմանվել է չինարեն: