AM
20 Հոկտեմբեր 2004 - 16:03 AMT

ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՓՈԽԽՈՍՆԱԿ. ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔ ԿՏՐՎԻ ՆԱԵՎ ՎՐԱՑ-ՕՍԻԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՎՐԱ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը մտահոգություն է հայտնել վրաց-օսիական սահմանում Հայաստանի քաղաքացիներ տեղափոխող ավտոբուսներիին արդեն մի քանի օր սահմանն անցնելու թույտվություն չտալու կապակցությամբ: Լրագրողների հետ զրույցի ժամանակ Տ.Թորոսյանը կարծիք է հայտնել, որ յուրաքանչյուր երկրում յուրաքանչյուր կառույց պետք է զբաղվի իր հարցերով: «Հայաստանի քաղաքացիների հարցով կոնկրետ զբաղվում է երկրի արտգործնախարարությունը: Անհրաժեշտության դեպքում կտրվի նաեւ քաղաքական արձագանք: Սակայն այժմ վեր կենալ եւ գնալ այնտեղ` իրական չէ»,- հայտարարել է Տ.Թորոսյանը: