Համաձայն այսօր Լոնդոնում «Transparency International» միջազգային կազմակերպության կողմից հրապարակված տվյալների` պետական ծառայողների եւ քաղաքական գործիչների շրջանում կոռուպցիայի ցածր մակարդակով Հայաստանը աշխարհում զբաղեցնում է 82-րդ տեղը եւ ԱՊՀ երկրներից զիջում է միայն Բելառուսին (74): Նշենք, որ տվյալ ցուցանիշով Հայաստանը նշանակալիորեն առաջ է անցել իր հարավկովկասյան հարեւաններից: Այսպես` Վրաստանը գտնվում է 133-րդ հորիզոնականում, իսկ Ադրբեջանը` 140-րդ: Նշենք, որ Ռուսաստանը զբաղեցրել է 90-րդ տեղը:





