Նախնական տվյալներով` Հասարակածային Գվինեայում հայ օդաչուների դատավարությունը կվերսկսվի հոկտեմբերի 26-ին: Այդ մասին տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում: Հիշեցնենք, որ վեց հայ օդաչուներ` 19 այլ անձանց թվում, մեղադրվում են Հասարակածային Գվինեայում պետական հեղաշրջման փորձ կատարելու մեջ:





