AM
21 Հոկտեմբեր 2004 - 14:42 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Առաջիկա օրերին Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը կառավարության դատին կներկայացնի հանրապետության կայուն տնտեսական զարգացման հայեցակարգը: Ինչպես հաղորդել է ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Գագիկ Վարդանյանը, ծրագիրը մշակվել է բացառապես նախարարության փորձագետների կողմից եւ որոշակիացնում է երկարաժամկետ հեռանկարում` 20-30 տարի ժամկետով պետության քաղաքականությունը տնտեսության ոլորտում: Փաստաթղթում հիմնական շեշտը դրված է տնտեսության գիտատար ոլորտների զարգացման վրա եւ ենթադրում է տնտեսական զարգացում, հայտարարել է Գ.Վարդանյանը: Նրա բնորոշմամբ, փաստաթուղթը լինելու է «հարձակվողի ռազմավարություն»: Նշենք, որ ինչպես հայտարարել էր Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը վերջերս կայացած Միջազգային հայկական տնտեսական համաժողովում, ռազմավարության մշակման նպատակը երկարաժամկետ հեռանկարում տնտեսական զարգացման պետական քաղաքականության հիմնական դրույթների հաստատումն է: