AM
9 Հուլիս 2012 - 08:27 AMT

Լիբանանում քննարկել են Հայոց ցեղասպանության 100-ամյակին առնչվող հարցեր

Լիբանանում ՀՀ դեսպանությունում կայացավ Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի հերթական նիստը, որը վարում էր Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման օրակարգի հիմնական հարցն էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետ հետագա ծրագրերի և գործողությունների համակարգումը:

Քննարկվեցին նաև կենտրոոնական, տարածաշրջանային եւ տեղական մարմինների ծրագրերի իրականացման հնարավորություններն ու մեխանիզմները: Ընդգծվեց Հայաստանում և Սփյուռքում նախատեսվող աշխատանքների ընդհանուր ուղղությունների հստակեցման անհրաժեշտությունը: