Արտակարգ իրավիճակների նախարարություն երեկ` հուլիսի 8–ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի հարակից ձորի հանգստյան գոտում հանգստացողների մի խումբ անցել են Ազատ գետը և գետի վարարելու պատճառով չեն կարողանում վերադառնալ: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Տեղում պարզվել է, որ հանգստացողների խումբը բաղկացած է 10 անձից (3 տղամարդ, 6 կին և 1 երեխա): Փրկարարները բոլոր անձանց տեղափոխել են անվտանգ գոտի։





