Շտապօգնության ծառայությունից այսօր` հուլիսի 9–ի առավոտյան, տեղեկություն է ստացվել, որ ժամը 21.55-ի սահմաններում թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Լենինգրադյան 46/1 հասցեում գտնվող «Սեբաստիա» հյուրանոցի հյուր` 1982 թ. ծնված Լուսինե Ղուլյանը:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:
Նույն օրը, ժամը 23.50-ի սահմաններում թունավորման նշաններով «Արմենիա» բժծկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Ե. Քոչարի 17 շենքի 20-րդ բնակարանի բնակչուհի` 1992 թ. ծնված Քրիստինե Կիրակոսյանը: Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը բավարար է:





