AM
9 Հուլիս 2012 - 08:58 AMT

Կիև-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել հետախուզության մեջ գտնվող 38–ամյա Լևոնը

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները երեկ` հուլիսի 8-ին Կիև-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխել 1974 թ. ծնված Լևոն Մ.-ին, որը 2011թ. մայիսի 17-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր կեղծ վճարային փաստաթղթեր պատրաստելու կամ իրացնելու մեղադրանքով: