Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) երկրների արտգործնախարարների խորհրդի 11-րդ նիստի շրջանակներում ակնկալվում է հայաստանի եւ Վրաստանի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Սալոմե Զուրաբիշվիլիի երկկողմ հանդիպումը: Այդ մասին տեղեկացրել են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունում: Նշենք, որ նիստի ընթացքում, որը կանցկացվի Թբիլիսիում հոկտեմբերի 28-30, որոշումներ կընդունվեն Վրաստանի նախագահության ընթացքում ՍԾՏՀԿ ավելի վաղ մշակված բանաձեւերի շրջանակներում: Հիշեցնենք, որ ՍԾՏՀԿ-ն անդամակցում են Ադրբեջանը, Ալբանիան,Հայաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ռումինիան, Թուրքիան եւ Ուկրաինան:





