AM
9 Հուլիս 2012 - 11:55 AMT

Վահրամ Սահակյանին ծեծելու լուրը իր կողմից արված անհաջող կատակ էր

Օրեր առաջ տարածված լուրը, թե ռեժիսոր Վահրամ Սահակյանին ծեծի են ենթարկել, հենց իր`Սահակյանի կողմից կատակ էր և ինչպես ինքը որակեց գուցե և անհաջող: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Սահակյանն ասաց, որ այդ կատակով որևէ հետին միտք չուներ:

Սահակյանը նաև ներողություն խնդրեց այն լրագրողներից, ում միջադեպի հետ կապված հայհոյել էր, երբ վերջիններս զանգահարել էի նրան պարզելու իրավիճակը։

«Ոչ մի վատ բան չունեմ լրագրողների նկատմամբ, լարված վիճակում եմ եղել»,–ասաց նա: Ռեժիսորը հայտարարեց նաև, որ պատռել է իր անձնագիրը և իրեն այլևս չի համարում ՀՀ քաղաքացի: Նա նշեց, որ այս պահին չի ստեղծագործում. «Այս երկրում, երբ արդեն սերիլաները դարձել են ավերջանալի երևույթ, ես էլ ասելու բան չունեմ, էլ ոչ մի բանի վրա չեմ աշխատում, գտնվում եմ ծայրահեղ աղքատ վիճակում»: