ԱԻՆ-ում այսօր` ժամը 11.51-ին տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 8-ի ժամը 16.45-ից մինչև 17.20-ի սահմաններում տեղացած անձրևի և կարկուտի հետևանքով վնասվել են Լոռու մարզի Ուրասար գյուղի հացահատիկի և բանջարաբոստանային մշակաբույսերի մոտ 40 հա ցանքատարածքներ, շանթահարվել և սատկել է ձի:
Տարածքը «Մեվանծ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում:





