AM
25 Հոկտեմբեր 2004 - 18:33 AMT

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեին: Հանդիպման ժամանակ քննարկում է ծավալվել ԵՄ նոր հարեւանության քաղաքականության, այդ շրջանակներում Հայաստանի վերաբերյալ զեկույցի, ինչպես նաեւ գործողությունների պլանի մշակման շուրջ: Կողմերը անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը եւ տարածաշրջանային հարցերին: ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության ծրագրերի վերաբերյալ: Նշենք, որ նույն օրը Հ.Տալվիտիեն հանդիպեց նաեւ երկրի նախագահի եւ խորհրդարանի խոսնակի հետ: