Կենտրոնական բանկի խորհուրդը հուլիսի 10-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ին, «Անելիք» և «Մոբի Դրամ» ՓԲԸ-ին «Contact» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցության թույլտվություններ է տրամադրել, ասվում է ԿԲ հաղորդագրության մեջ:
Խորհուրդը գրանցել և ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա է տրամադրել «Ֆինանսական Տեխնոլոգիաների Լաբորատորիա» ՓԲԸ-ին:





