AM
26 Հոկտեմբեր 2004 - 15:22 AMT

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱՎԻՃԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿՐԻ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԵՎ ԵԽ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ

Հոկտեմբերի 23-ին Երեւանում կայացել է Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանի հանդիպումը պաշտոնական այցով երկրում գտնվող Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դը Բոյեր Բուկիկիոյի հետ: Ինչպես տեղեկացրել են ՀՀ Մարդու Իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունում, հանդիպման ժամանակ շոշափվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կայացման եւ զարգացման հիմնախնդիրները, մարդու իրավունքների ընդհանուր վիճակը, կրոնական ազատության, ազգային փոքրամասնություների, ինչպես նաեւ եվրոպական կառույցների հետ համագործակցության թեման: